Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Համբուրգի մրցաշարում
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է Համբուրգի մրցաշարի առաջին շրջանի արգելքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Համբուրգում ընթացող ATP-500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովի մրցակիցը աշխարհի 122-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆն էր: 2 ժամ 15 րոպե ձգված մրցախաղում ռուս թենիսիստն առավելության հասավ 3:6, 6:3, 7:6 7:2 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում: