Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այցով ժամանել է Բաքու, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Նարիշկինը Բաքվում հայտարարել է, որ «Բաքվի եւ Մոսկվայի միջեւ 30 տարվա հարաբերությունների ընթացքում համագործակցության ներդաշնակ համակարգ է ձեւավորվել»։
Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանային առումով Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հարցն առաջնահերթություն է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության համար:
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի խոսքով՝ Նրա խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում, իսկ համատեղ հայտարարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնարար փաստաթուղթ դարձավ։ Սերգեյ Նարիշկինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը գործընկեր եւ միջնորդ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։
«Ռուսաստանը կարող է առանցքային դեր ունենալ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, հաղորդակցությունների բացման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցերում»,-ասել է Սերգեյ Նարիշկինը:
Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում Սերգեյ Նարիշկինին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նարիշկինը այցով ժամանել է Բաքու
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այցով ժամանել է Բաքու, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Նարիշկինը Բաքվում հայտարարել է, որ «Բաքվի եւ Մոսկվայի միջեւ 30 տարվա հարաբերությունների ընթացքում համագործակցության ներդաշնակ համակարգ է ձեւավորվել»։
Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանային առումով Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հարցն առաջնահերթություն է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության համար:
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի խոսքով՝ Նրա խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում, իսկ համատեղ հայտարարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնարար փաստաթուղթ դարձավ։
Սերգեյ Նարիշկինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը գործընկեր եւ միջնորդ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։
«Ռուսաստանը կարող է առանցքային դեր ունենալ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, հաղորդակցությունների բացման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցերում»,-ասել է Սերգեյ Նարիշկինը:
Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում Սերգեյ Նարիշկինին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աղբյուրը՝ news.am