Տնտեսական

20.07.2022 10:10


Տեղ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս․ ավագանու անդամ․ «Հրապարակ»

Տեղ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս․ ավագանու անդամ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառվա տապին զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս»,-այս մասին երեկ մեր լրագրողին ահազանգել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ իր պայքարն այդպես էլ արդյունք չի տալիս, համայնքի ղեկավարը հարցն անուշադրության է մատնել:

«Էլ չեմ խոսում, որ ՄԱԿ-ի պարենի, Կարմիր խաչի եւ համայնքապետարանի բյուջեից հատկացված գումարով ապրիլից սկսած առայսօր ոռոգման ջուր չի հասել բնակիչներին»,-ասում է Զեյնալյանն ու դիմում տեղացիներին․ «Սիրելի Տեղ համայնքի բնակիչներ, դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, կարող եք ջրել ձեր այգիները»։ Համայնքի ղեկավարից պարզաբանում լսել չհաջողվեց»։

Այս խորագրի վերջին նյութերը