Այս պահին փակ են Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները, տարհանում են քաղաքացիներին: Մետրոպոլիտենից Yerevan.Today-ի հետ հետ զրույցում ասացին, որ ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենում ռումբ է տեղադրված, այլ հարցերի չպատասխանեցին:
***
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները արդեն 20 րոպե է՝ փակ են։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Ռումբի ահազանգ ենք ստացել, անվտանգությունից ելնելով բոլոր ուղևորները տարհանվել են, բոլոր կայարարնների դռները փակ են ներկա պահին, հետագա ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդենք»,-ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։
***
Քաղաքացիներին այս պահին տարհանում են, բոլոր կայարանները փակ են։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել, որ մետրոյի բոլոր կայարններն ականապատված են։ Տեղեկությունը փոխանցել ենք նաև ոստիկանությանը»,–ասաց Կոստանյանը։
Այլ մանրամասներ դեռ չկան։
***
ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն»,«Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
***
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտարարություն է տարածել է Երեւանի քաղաքապետարանը։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»,- նշված է հայտարարության մեջ:
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Այս պահին փակ են Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները, տարհանում են քաղաքացիներին: Մետրոպոլիտենից Yerevan.Today-ի հետ հետ զրույցում ասացին, որ ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենում ռումբ է տեղադրված, այլ հարցերի չպատասխանեցին:
***
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները արդեն 20 րոպե է՝ փակ են։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Ռումբի ահազանգ ենք ստացել, անվտանգությունից ելնելով բոլոր ուղևորները տարհանվել են, բոլոր կայարարնների դռները փակ են ներկա պահին, հետագա ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդենք»,-ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։
***
Քաղաքացիներին այս պահին տարհանում են, բոլոր կայարանները փակ են։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել, որ մետրոյի բոլոր կայարններն ականապատված են։ Տեղեկությունը փոխանցել ենք նաև ոստիկանությանը»,–ասաց Կոստանյանը։
Այլ մանրամասներ դեռ չկան։
***
ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։