Աշխարհ

20.07.2022 21:00


Ստրասբուրգը 2024 թվականին կընդունի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը

Ստրասբուրգը 2024 թվականին կընդունի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Ստրասբուրգը հայտարարել Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, այդ կարգավիճակը քաղաքը պաշտոնապես կընդունի 2024 թվականին: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խռովալից ժամանակներում շատերը դիմում են գրքերին որպես ապաստան և երազանքների աղբյուր: Իրոք, գրքերն ունեն ինչպես զվարճացնելու, այնպեսլ Էլ սովորեցնելու բացառիկ ունակություն: Հենց այդ պատճառով Էլ մենք պետք Է ապահովենք յորաքանչոուրի՝ գիտելիքներ ստանալու և խորհրդածելու հնարավորությունները գրքերի և ընթերցանության միջոցով,- հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:-Ուստի ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: 2022 թվականին Գվադալախարայից և 2023 թվականին Աքրայից հետո ես ուրախ եմ հայտարարելու Ստրասբուրգը 2024 թվականի Գրի համաշխարհային մայրաքաղաք նշանակելու մասին»:

Որոշոմն ընդունվել Է կազմակերպության կոնսուլտատիվ կոմիտեի կողմից այն առանչությամբ, որ Ստրասբուրգի իշխանությունները «մեծ ուշադրություն են նվիրում գրքերին սոցիալական լարվածության և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համար»:

«Ստրասբուրգը նաև բարձր գնահատական Է ստացել իր գրական ժառանգության և իր կազմակերպած միջոցառումների համար, որոնք նվիրված են գեղարվեստական դիսցիպլիններին՝ երաժշտությունից մինչև թատրոն և պատկերազարդում: Քաղաքն ունի ընդգրկուն միջոցառումների կազմակերպման զգալի փորձ՝ կողմնորոշված դեպի արտաքին աշխարհը»,-ասված Է պաշտոնական հաղորդագության մեջ:

2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հրատարակիչների միջազգային միության, Գրադրանային ասոցիացիաների և հիմնակությունների միջազգային ֆեդերացիայի և Գրավաճառների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ ամեն տարի ընտրում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ տիտղոսը շնորհվում գրքի և ընթերցանության հետ կապված լավագույն հասարակական ծրագրերի համար: Առաջինն այդ պատվավոր կոչմանն արժանացել Է Մադրիդը: Հետագա տարիներին «գրքի մայրաքաղաքներ» են դարձել Ալեքսանդրիան, Նյու Դելին, Անտվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, Լյուբլյանան, Բուենոս Այրեսը, Երևանը, Բանգկոկը, Պորտ Հարկորտը, Ինչհոնը, Վրոցլավը, Կոնակրին, Աթենքը, Շարջան, Քուալա Լումպուրը և Թբիլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը