Աշխարհ

21.07.2022 21:00


Վրաստանում հավկիթի ներմուծումն աճել է 6 անգամ

Վրաստանում հավկիթի ներմուծումն աճել է 6 անգամ

2022 թվականի 6 ամիսների ընթացքում Վրաստանը գնել է 614,7 տոննա ձու, ինչը գրեթե 614 տոկոսով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Դրամական արտահայտությամբ ներմուծումը կազմել է 2,33 մլն ԱՄՆ դոլար, իսկ տոննայի արժեքը 85,3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վրաստան հավկիթի ամենամեծ մատակարարը Թուրքիան է՝ 394 տոննա, իսկ որին հաջորդում է Հունգարիան՝ 157,7 տոննա:

Միջազգային շուկայում գնաճը սկսվել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո: Մատակարարման շղթաների խաթարում, աշխատուժի բացակայություն, հավերի կերակրման համար անհրաժեշտ հացահատիկի արժեք, էլեկտրաէներգիայի թանկացում՝ սրանք են հավկիթի ինքնարժեքի բարձրացման պատճառների հիմնական ցանկը:

«Սաքստատ»-ի տվյալներով՝ նախորդ տարվա հունիսի համեմատ կաթի, պանրի և ձվի գներն աճել են 19,5%-ով։ 2022 թվականի հունիսին տարեկան գնաճը կազմել է 12,8%։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը