Աշխարհ

21.07.2022 21:45


Գիտնականները գտել են Յուկատանի մայաների ամենամեծ քաղաքի փլուզման պատճառը

Գիտնականները գտել են Յուկատանի մայաների ամենամեծ քաղաքի փլուզման պատճառը

Գիտնականները գտել են Յուկատանի մայաների ամենամեծ քաղաքի փլուզման պատճառը

Մայապան քաղաքը, որը Յուկատանի մայաների ամենամեծ բնակավայրն էր, լքվել էր 15-րդ դարի երկրորդ կեսին սոցիալական լարվածության պատճառ դարձած մի շարք երաշտների և հակամարտությունների պատճառով։ Այս մասին ասվում է Nature Communications-ում հրապարակված հոդվածում։

Գիտնականները բացահայտել են Մայապանի փլուզման պատճառները՝ ուսումնասիրելով մայաների խոշոր բնակավայրի հնագիտական, մարդաբանական և պալեոկլիմայական հետքերը: Մասնավորապես, վերլուծվել են Մայապանի ավելի քան 200 բնակիչների աճյունները, ինչպես նաև բազմաթիվ գրավոր աղբյուրներ։

Պարզվել է, որ քաղաքը բռնության առնվազն երկու լայնածավալ ալիք է ունեցել, որոնցից մեկը տեղի է ունեցել 14-րդ դարի վերջին, իսկ երկրորդը՝ 15-րդ դարի կեսերին։ Նախ քաղաքացիական պատերազմ է սկսվել, երբ տեղի վերնախավը ապստամբել է իշխող Կոկոմ դինաստիայի դեմ, իսկ հետո սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնց նախորդել էր սովը և պետական ​​համակարգի փլուզումը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու ճգնաժամերն էլ կապված են մի շարք սաստիկ երաշտների հետ, որոնք տեղի են ունեցել Յուկատանում 1380-1400 և 1430-1460 թվականներին: Այնուհետև բերքը կրճատվել է մոտ կիսով չափ, ինչը առաջացրել է սոցիալ-տնտեսական ցնցումներ և ի վերջո հանգեցրել Մայապան քաղաքի անկմանը, նշում է Planet Today-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը