Աշխարհ

22.07.2022 13:10


Գործարկվելու է Բաքու-Նախիջևան ավտոբուսային երթուղի

Գործարկվելու է Բաքու-Նախիջևան ավտոբուսային երթուղի

Այսօրվանից մեկնարկում է Բաքու-Նախիջևան ավտոբուսային երթուղին։ Ավտոբուսները մեկնելու են ամեն օր Բաքվի միջազգային ավտոկայանային համալիրից։ Ավտոբուսը Բաքվից դուրս է գալու 21,00-ին, Նախիջևան հասնելու է 09,00-ին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկատվությունից։

Ուշագրավ է այն, որ նշված է ավտոբուսային երթուղու մասին ողջ ինֆորմացիան, բայց չի նշված, թե ավելի քան 12 ժամ տևող երթուղին ինչ հետագծով է շարժվելու։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը