Աշխարհ

22.07.2022 20:45


Թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Համբուրգի մրցաշարում

Թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Համբուրգի մրցաշարում

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Համբուրգի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Համբուրգում ընթացող ATP-500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Իտալիան ներկայացնող Ֆաբիո Ֆոնինիի հետ և առավելության հասավ նրա նկատմամբ: Ռուս թենիսիստն հաղթանակի հասավ 1 ժամ 44 րոպե ձգված մրցախաղում երկու սեթերից հետո` 6:3, 7:5 հաշվով: Հաջորդիվ Խաչանովի մրցակիցը իսպանացի Կառլոս Ալկարասն է:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

Այս խորագրի վերջին նյութերը