Գեղարքունիքում Opel-ը մխրճվել է ծառերի մեջ, 8 վիրավորներից 5-ը 3 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներ են
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան - Մարտունի - Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող ծառերին՝ մի քանիսը կոտրելով։

Ուղևորներ՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս-ն, 1-ամյա Անգելինա Մ-ն, 2-ամյա Ալեն Մ-ն, 25-ամյա Ժորա Մ-ն, 2-ամյա Էմիլ Ն-ն, 21-ամյա Աննա Խ-ն, 3 ամսական Անուշիկ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։