Քաղաքական

23.07.2022 00:21


Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։ Դատավորը գտնվեց իր բարձրունքում»,–գրել է նա։

Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ նախաինսուլտային վիճակ է, նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:

Միքայել Բադալյանը ակտիվ մասնակցել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Նա կալանավորվել է մայիսի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Հուլիսի 18-ին 20 օրով երկարացվել էր կալանքի ժամկետը:

Այս խորագրի վերջին նյութերը