Լրահոս

23.07.2022 14:51


Հայ թրքասերները ամառային դպրոց են կազմակերպում «թուրք եղբայրների» հետ

Հայ թրքասերները ամառային դպրոց են կազմակերպում «թուրք եղբայրների» հետ

Yerkir.am-ը գրում է․ Հայաստանում տարիներ ի վեր Արևմուտքի գրանտներով սնվող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ անընդմեջ հանդես են եկել Թուրքիայի և Ադրբեջանի ժողովրդի հետ «բարեկամանալու» և թշնամությանը վերջ տալու կեղծ քարոզով (իբր թե Հայաստանն է այդ թշնամության հիմքը)։

2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերի չարաբաստիկ պատերազմից հետո, երբ հայ թրքասերների «թուրք եղբայրները» դաժանաբար սպանում էին հայ զինծառայողներին, մանուկներին ու ծերերին, ոչնչացվում էր Արցախում հայկական բազմադարյա ներկայության խորհրդանիշ վանքերն ու կոթողները, սրբատեղիները, ոտնձգություններ կատարում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, թվում էր, թե հայ խաղաղասերները (գոնե) որոշ ժամանակով գետնի տակ կանցնեին, քանզի նրանց քարոզած «խաղաղության» իրական էությունը ջրի երես է դուրս եկել։

Բայց պատերազմից հետո արևմտյան գրանտակեր ՀԿ-ները՝ միաձայն ՀՀ իշխանությունների հետ, սկսեցին էլ ավելի ակտիվացնել իրենց կործանարար և հակահայկական քարոզչությունը՝ «սեր ու հանդուրժողականություն» տարածելով ընդամենը կարճ ժամանակ առաջ Հայաստանին ու Արցախին մեծ ողբերգության հասցրած թշնամու նկատմամբ։

Այսպես, ՀՀ-ում գործող հայտնի գրանտակեր ՀԿ-ներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ իր տխրահռչակ նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ, Ստամբուլի քաղաքացիական ասամբլեայի հետ միասին կազմակերպել են ամառային դպրոց՝ աջակցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նշվում է, որ այդ ծրագիրն ուղղված է բարիդրացիական փոխգործակցությանը և քաղաքացիների՝ միմյանց ճանաչմանն աջակցելուն՝ Հայաստանում և Թուրքիայում վստահության, խաղաղության և ժողովրդավարացման միջոցով։

Ամառային դպրոցում կներկայացնեն հետևյալ թեմաները՝ «Թուրքերն ու հայերը գրականության մեջ», «Մշակույթի պատմությունը ճարտարապետության մեջ», «Ուսուցիչներ, դպրոցական օրը Թուրքիայում և Հայաստանում», «Հակամարտության կարգավորում»։ Ամառային դպրոցը կանցկացվի օգոստոսին:

Այս խորագրի վերջին նյութերը