COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 569 միլիոնը
Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569 միլիոն 23,786-ի։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակման հետևանքով մահացել է 6 միլիոն 382 հազար 420 մարդ։
Ավելի քան 20 միլիոն վարակ ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը:
Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ՝ հուլիսի 23-ի դրությամբ մոլորակի 1 միլիոն մարդու հաշվով մահացության մակարդակը կազմում է 821,3: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 373 մարդ, Բրազիլիայում՝ 3 հազար 138, Ֆրանսիայում՝ 2 հազար 308, Գերմանիայում՝ 1698, Մեծ Բրիտանիայում (հուլիս 21-ի դրությամբ)՝ 2 հազար 663: Միացյալ Նահանգների տվյալները չեն տրամադրվում։
COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 569 միլիոնը
Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569 միլիոն 23,786-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները: