Մուրադ Փափազյանին արգելելու իրական պատճառները 3-ն են. Իշխան Սաղաթելյան
«Մուրադ Փափազյանին արգելելու իրական պատճառները 3-ն են»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ տարածք արգելելու փաստին։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Նշելով պատճառները՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․
«Առաջինը՝ Նիկոլն իր այդ քայլով փորձում է դուր գալ թուրքերին՝ ցույց տալով, որ տեսեք ոնց եմ հարվածում Հայ դատի պաշտպաններին․ սա հստակ ուղերձ էր թուրքերին՝ նրանց սիրաշահելու, դուր գալու առումով, ինչպես նաև նա դրանով Հայաստան-Սփյուռք՝ իր իշխանության օրոք սկիզբ առած պառակտումն է խորացնում, ոովհետև դա ևս թուրքերին դուր գալու կարևոր քայլ է իր համար։
Երկրորդ պատճառն այն է, որ այդ քայլով ուզում են վախեցնել մյուս սփյուռքահայ գործիչներին և ցույց տալ, որ բոլոր նրանք, ովքեր Սփյուռքում դիմադրություն կձևավորեն Թուրքիայի կառավարության դեմ, ինչպես նաև այս իշխանություններին կհիշեցնեն իրենց դավաճանության մասին ու կպայքարեն այս դավաճան կառավարության դեմ, անցանկալի անձ են համարվելու Հայաստանում։ Եվ երրորդը՝ դրանով նա դրսևորեց իր հերթական հակադաշնակցական քայլը և գործողությունը: Ի դեպ, Նիկոլի պայքարը Դաշնակցության դեմ գալիս է իր թրքասիրությունից։ Մեր դեմ այսպես ջանասիրաբար տարիներ շարունակ պայքարել են թուրքերն ու ադրբեջանցիները, ուստի՝ դաշնակցական գործիչների դեմ պայքարելու իր այս մոլուցքի պատճառը զուտ թրքասիրությունն է, և այս առումով սրանք բոլորն իրար գաղափարակից են»։
Ըստ բանախոսի՝ վերոնշվածներն են Մուրադ Փափազյանին հայրենիքում անցանկալի անձ ճանաչելու հիմնական պատճառները, իսկ մնացածը լոլոներ են, որով Փաշինյանի իշխանությունը փորձում է արդարացնել իր ապօրինի, հակասահմանադրական և հերթական ճղճիմ գործողությունը։
«Մեկ տարի առաջ Ֆրանսիայում ցույց է տեղի ունեցել, և դեռ պարզ չէ՝ Մուրադ Փափազյանն այդ ցույցին մասնակցե՞լ է, թե՝ ոչ։ Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ նա եկել է Հայաստան, եվրոպացի կարևոր պաշտոնյաների է ուղեկցել. որևէ բան տեղի չի ունեցել, և հանկարծ՝ Փափազյանին արգելում են Սփյուռքում «Դիմադրություն» շարժման պայքարի ակտիվացման փուլում: Բնականաբար, այս համընկնումը պատահական լինել չի կարող: Հետևաբար՝ իշխանության բացատրությունները ծիծաղաշարժ կթվային, եթե խորքի մեջ ողբերգական չլինեին, իսկ իրական պատճառները վերևում նշեցի։ Ամեն դեպքում իրենք չեն մարսելու, սա թող լավ իմանան»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։