Լրահոս

25.07.2022 11:26


«Իմ փոքրիկ»․ Սիրուշոյի և դստեր քնքուշ լուսանկարը

«Իմ փոքրիկ»․ Սիրուշոյի և դստեր քնքուշ լուսանկարը

Երգչուհի Սիրուշոն, որը երրորդ անգամ մայր է դարձել, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, հրապարակված կադրում նա մեղմ գրկել է դստերը։ «Իմ փոքրիկ»,-հրապարակումը մակագրել է երգչուհին, ապա հավելել է երիցուկի պատկերով սմայլիկ։

Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր և ամուսնու մայրերի՝ Սյուզան Մարգարյանի և Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։

Սիրուշո-4

Այս խորագրի վերջին նյութերը