Լրահոս

25.07.2022 16:20


Լոռու մարզում 20 տոննա ալյումինով բարձված Renault-ն կողաշրջվել է

Լոռու մարզում 20 տոննա ալյումինով բարձված Renault-ն կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայության Լոռու գումարտակում վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը։

Վարորդը ազգությամբ վրացի է, ավտոմեքենան էլ բարձված է եղել մոտ 20 տոննա ալյումինով։

Այս խորագրի վերջին նյութերը