Apple Watch Series 8-երը կունենան ամենամեծ էկրանը, որը Apple-ը երբևէ տեղադրել է խելացի ժամացույցների վրա:
Ինչպես հայտնում է Bloomberg-ից Մարկ Գուրմանը, Apple Watch «Pro»-ն նոր դիզայն կունենա։ Ընկերությունը չի փոխել ժամացույցի դիզայնը այն ժամանակվանից, երբ 2018-ին ներկայացրել է Series 4-ը: Նոր մոդելը «մի փոքր ավելի մեծ» կլինի Apple Series 7-ի ներկայիս մոդելներից, որպեսզի տեղավորի յոթ տոկոսով ավելի մեծ էկրանը:
Բացի այդ, հաղորդվում է, որ Apple-ը կօգտագործի «տիտանի ավելի ամուր միացություն» կորպուսի համար, ինչը պետք է խելացի ժամացույցն ավելի հարմար դարձնի սպորտի էքստրեմալ տեսակների համար: Գուրմանը հայտնում է, որ Apple Watch Pro-ն կարող է մի քանի օր աշխատել առանց վերալիցքավորման։ Դրանք կունենան նաև մարմնի ջերմաստիճանի ներկառուցված ցուցիչ, որը Apple-ը պատրաստում է Series 8-ի ամբողջ շարքի համար։
Apple Watch «Pro»-ն ամենամեծ էկրանը կունենա

Աղբյուրը՝ news.am