Անծանոթ 2 անձանց վեճը կանխելու ժամանակ նրանցից մեկը անհայտ գործիքով հարվածներ էր հասցրել
Հուլիսի 25-ին, ժամը 00.37-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ հուլիսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Փոքր Մանթաշ գյուղի վարչական տարածքում անծանոթ երկու անձանց վիճաբանությունը կանխելու ժամանակ նրանցից մեկը անհայտ գործիքով հարվածներ էր հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Փոքր Մանթաշ գյուղի 41-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ խփել է համագյուղացուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն: