Քաղաքական

26.07.2022 17:02


ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը