Լրահոս

26.07.2022 19:46


«Քանաքեռ» ՀԷԿ-ի ջրավազանից դուրս է բերվել 67-ամյա տղամարդու դի

«Քանաքեռ» ՀԷԿ-ի ջրավազանից դուրս է բերվել 67-ամյա տղամարդու դի

Ջրասուզակը «Քանաքեռ» ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանում հայտնաբերել է 67-ամյա Հովհաննես Մ-ի դին:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հատուկ ջոկատի փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ «Քանաքեռ» ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանում Խաչատուր Մուրադյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքներ էին կատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ջրամբարում որոնվում էր 67-ամյա Հովհաննես Մ-ին։

Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ վերջին անգամ նրան նկատել են այս վայրում՝ բետոնե պատնեշի վրա նստած, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նա անզգուշաբար ընկել է ջրի մեջ: Ջրասուզակը մեծ դժվարությամբ հայտնաբերեց դին, որը հատուկ փրկարարների օգնությամբ ճոպանի միջոցով դուրս բերվեց։

Այս խորագրի վերջին նյութերը