Լրահոս

26.07.2022 21:38


Այրվածքներով հոսպիտալացված զինծառայողը մահացել է

Այրվածքներով հոսպիտալացված զինծառայողը մահացել է

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։

ՊՆ–ն հուլիսի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզում ժամկետային զինծառայող է այրվածքներ ստացել։ Նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

«Զինվորը մահացել է այսօր»,–ասացին այրվածքաբանական ազգային կենտրոնից։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Պալյան Ջիվանի Պողոսյանն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում։

Թորոսյանի խոսքով` զինվորը վագոն–տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները։

Նա 2-րդ կարգի վնասվածքներով նախ Սիսիանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել, ապա Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը