Առավոտյան 6-ից Երևանի մետրոն չէր գործում. մեքենավարները գործադուլ էին սկսել
Առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Նա հավելել է, որ այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։
Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնված է։