Լրահոս

28.07.2022 13:44


Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ

Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ

Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, Շենգավիթի ոստիկանները, պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Ու մինչ հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վիրավորներն ամուսիններ են և, բարբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։

Ոստիականությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հերախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունները ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնի են։

Նախաքննության շահերից շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Այս խորագրի վերջին նյութերը