Ավստրալիայում դատարանը Samsung-ին պարտավորեցրել է 9,8 միլիոն դոլար տուգանք վճարել՝ մոլորության մեջ գցող գովազդի համար
Ավստրալիայում դատարանը Samsung-ին պարտավորեցրել է 14 միլիոն ավստրալական դոլար (9,8 միլիոն դոլար) տուգանք վճարել որոշ սմարթֆոնների ջրակայունության մասին մոլորության մեջ գցող գովազդի համար, հայտնում է Reuters-ը։
Դաշնային դատարանի դատավոր Բրենդան Մերֆին Samsung Electronics Australia-ին, որը հարավկորեական Samsung Electronics Co.-ի դուստր ձեռնարկությունն է, 30 օր է տվել տուգանքը վճարելու համար:
Samsung-ը նաև պարտավոր է 200 000 ավստրալական դոլար (140 000 դոլար) վճարել Ավստրալիայի մրցակցության և սպառողների հանձնաժողովի ծախսերի համար, որը չորս տարի առաջ հետաքննություն է սկսել հեռախոսների գործով:
Samsung-ը խոստովանել է, որ 2016-2018 թվականներին ինը գովազդում ներկայացրել է կեղծ և ապակողմնորոշիչ պնդումներ Galaxy սմարթֆոնների յոթ մոդելների ջրակայունության վերաբերյալ: Դրանք են՝ S7-ը, S7 Edge-ը, A5-ը (2017), A7-ը (2017), S8-ը, S8 Plus-ը և Note 8-ը։
Ապակողմնորոշիչ գովազդում ասվել է, որ հեռախոսներն անջրանցիկ են և դրանք կարելի է լողավազաններում ու ծովային ջրերում օգտագործել:

Աղբյուրը՝ news.am