ԱԹՍ-ների հարցը Ռուսաստանի հետ համագործակցության օրակարգում չկա. Թուրքիայի իշխանություններ
Անօդաչու թռչող սարքերի արտադրության գծով Ռուսաստանի հետ համագործակցության թեման դեռ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության օրակարգում չէ։ Hürriyet-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Չեմ կարող ասել, որ դա հնարավոր է, քանի որ մեր օրակարգում այդ հարցն ընդգրկված չէ։ Գործընթացը ձևավորվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքականության շրջանակում։ Մենք աշխատում ենք հարցի տեխնիկական մասով»,-ասել է Դեմիրը։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը Bayraktar անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է և, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Սոչիում կայանալիք նախագահների հանդիպմանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am