Ինքնասպանություն՝ Երևանում, 23-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից
Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն։