Լրահոս

30.07.2022 07:48


Էրեբունի թանգարանում պոռնո է նկարվել (լուսանկար)

Էրեբունի թանգարանում պոռնո է նկարվել (լուսանկար)

Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում:

Նախքան բուն «գործողությանը» անցնելը՝ վերջիններս նկարում են ամրոցի տարածքը, Երևանի համայնապատկերը: Տեսանյութը կայքում տեղադրվել է 2 շաբաթ առաջ:

Զույգը ևս մեկ տեսանյութ է նկարել Դալմա մոլում:

Այսինքն` Հայաստանում պոռնո նկարելով ման են գալիս, և միայն պատկերացնել կարելի է, թե որն է լինելու հաջորդ վայրը:

Նշենք, որ Հայաստանում պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումն ու տարածումը արգելված է օրենքով, բացի այդ՝ սա բացահայտ անարգանք է հայ ժողովրդի պատմության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Նշենք նաև, որ Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից:

Աղբյուրը՝ ORAGIR.NEWS

3

Այս խորագրի վերջին նյութերը