Լրահոս

30.07.2022 07:00


Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Հուլիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը