Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 576 մլն մարդ, մահերի թիվը 6 միլիոնից ավելի է
Ամբողջ աշխարհում ավելի քան երկու տարվա համավարակի ընթացքում Covid-19-ից մահացել է 6 միլիոն 398 հազար 154 մարդ, գրանցվել է վարակման ավելի քան 576 միլիոն դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացրած տվյալները՝ հուլիսի 30-ի դրությամբ:
Ըստ Հոփքինսի համալսարանի տվյալների՝ մինչ օրս ՔՈՎԻԴ-19-ի ամենաշատ դեպքերը գրանցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91 մլն 294 հազար 50 դեպք, 1 մլն 29 հազար 886 մահ:
Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 33 մլն 790 հազար 698 դեպք, 678 հազար 313 մահ:
Երրորդ տեղում Հնդկաստանն է. որտեղ վարակվել է ավելի քան 43 մլն մարդ և մահացել է ավելի քան 526 հազարը:
Չորրորդ տեղում գտնվող Ռուսաստանում մինչ օրս վարակվել է ավելի քան 18 մլն մարդ, մահացել է ավելի քան 374 հազարը:
Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ մոտ 34 մլն դեպք և ավելի քան 153 հազար մահ ցուցանիշով: