Լրահոս

01.08.2022 10:53


Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է

Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 1-ին, ժամը 01։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ս․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղի ուժերի հետ համատեղ ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ։

Այս խորագրի վերջին նյութերը