Samsung-ի օգտատերերը, հեռախոսը վերանորոգելիս, այլևս չեն ջնջի տվյալները
Հեռախոսը վերանորոգելու համար սպասարկման կենտրոն տանելիս հեռախոսը զրոյացնելը ստանդարտ պրակտիկա է, ինչը պայմանավորված է անձնական տվյալների արտահոսքի վտանգով: Սա լրացուցիչ դժվարություն է ստեղծում՝ սկզբում տվյալների կրկնօրինակում և այնուհետ վերականգնում:
Samsung-ը ներկայացրել է այս խնդրի լուծումը՝ Repair Mode: Դա անելու համար կարգավորումներում պետք է անցնել «Մարտկոցի և սարքի խնամք» բաժին: Այն ակտիվացնելուց հետո հեռախոսը կվերագործարկվի, գրել է GSM Arena-ն։
Ռեժիմը կթաքցնի բոլոր անձնական տվյալները, ներառյալ լուսանկարները, հաղորդագրությունները, հաշիվները և նույնիսկ հավելվածները:
Վերանորոգումն ավարտվելուց և հեռախոսը ստանալուց հետո պետք է անջատել վերականգնման ռեժիմը՝ օգտագործելով մատնահետքը կամ կողպեքը: Դրանից հետո հեռախոսը նորից կվերագործարկվի, սակայն բոլոր տվյալների լիարժեք հասանելիությամբ: Բոլոր պարամետրերը, որոնք մասնագետը փոխել է վերանորոգման ընթացքում, նույնպես կվերականգնվեն։

Աղբյուրը՝ news.am