Լրահոս

01.08.2022 11:07


«Պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում...»․ Սիրուշո (լուսանկար)

«Պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում...»․ Սիրուշո (լուսանկար)

Երգչուհի Սիրուշոն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Սիրուշո-9

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերեից մեկում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Լևոն Քոչարյանի և որդիների հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ «Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում... ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով... շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար...»,-հրապարակումը մեկնաբանել է Սիրուշոն։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր դստեր հետ։ Նա մեղմ գրկել էր փոքրիկին։ «Հինգ շաբաթական։ Իմ երրորդը»,-գրել էր երիտասարդ մայրիկը։

Սիրուշո-3

Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր և ամուսնու մայրերի՝ Սյուզան Մարգարյանի և Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։

Աղյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը