Աշխարհ

01.08.2022 13:36


Իրանը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի․ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի․ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Էսլամին։

«Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն, սակայն նման ծրագիր օրակարգում չկա»,-նրա խոսքը մեջբերում է Fars-ը։

Նա նշել է, որ միջուկային զենք ստեղծելու ձգտման մասին Թեհրանին ուղղված մեղադրանքներն անհիմն են։

Էսլամիի խոսքով՝ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև կառուցողական համագործակցություն է հաստատվել, որն անխափան գործում է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը