Աշխարհ

01.08.2022 15:48


ԱՄՆ-ը կարող է Ուկրաինայից թեքվել Թայվանի ուղղությամբ. POLITICO

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինայից թեքվել Թայվանի ուղղությամբ. POLITICO

ԱՄՆ-ը կարող է իր ուշադրությունն Ուկրաինայից ուղղել դեպի Թայվան, եթե չինական կղզու շուրջ իրավիճակը սրվի. գրում է Politico-ն՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան եվրոպացի դիվանագետին։

«Վատագույն դեպքում ԱՄՆ-ը կթեքվի Ուկրաինայից և իր ուշադրությունը կուղղի Թայվանի շուրջ Չինաստանի հետ լարվածության վրա»,-ասել է աղբյուրը։ Նրա խոսքով, թեև Թայվանի հարցը ՆԱՏՕ-ին չի անհանգստացնում, սակայն իրավիճակը կարող է հեշտությամբ սրվել։

Ըստ թերթի՝ եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են խուսափել այս թեմայի հրապարակային քննարկումից՝ գիտակցելով իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու ակնհայտ վտանգի առկայությունը։ Միևնույն ժամանակ, ըստ հրատարակության դիվանագիտական աղբյուրների, եվրոպական մայրաքաղաքները ուշադիր հետևում են Թայվանի շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «բանավոր փոխհրաձգությանը»։

Նշենք, որ Չինաստանի մի կողմից և մյուս կողմից ԱՄՆ-ի ու Թայվանի միջև լարվածությունը վերջին շրջանում ավելացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին պատրաստվում է այցելել կղզի:

Հիշեցնենք, որ Չինաստանը ակնհայտորեն հայտարարել է, որ Թայվանի վերաբերյալ ԱՄՆ-ի ցանկացած քայլ, կհանգեցնի զինված հակամարտությանը: Բացի այդ, Չինաստանը նախատեսում վերադարձնել Թայվանը, որը համարում է իր տարածքը:

1949 թ., երբ Մաո Ցզեդունը քաղաքացիական պատերազմի արդյունքում վերցրեց Չինաստանում իշխանությունը, Գոմինդան կուսակցությունը փախավ Թայվան կղզի` այնտեղ ստեղծելով (ըստ իրենց) Չինաստանը: Մինչև 1970-ականներն անգամ, Չինաստան ասելով Արևմուտքը նկատի է ունեցել Թայվան կղզին, այլ ոչ թե բուն Չինաստանը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը