Լրահոս

06.09.2011 11:59


«Խոսքի իրավունք» միավորումը դատապարտում է մարդկային ստորության նման նողկալի դրսևորումները

Այսօր առավոտյան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից հրապարակվեց մի տեսանյութ, որի հերոսը` նախկին զիվոր քսանամյա Հովհաննեսը, գտվում է խելագարված վիճակում Նորքի հոգեբուժարանում: Այսպիսի իրավիճակի նրան հասցրել են բանակում: Զինվորը տասնչորս ամիս է ծառայում էր Ասկերանում: Այս տեսանյութը իսկական շոկ առաջացրեց սոցիալական ցանցերում և գիտակից հասարակության միջավայրում: «Խոսքի իրավունք»-ը դատապարտում է մարդկային անտարբերության և ստորության նման նողկալի դրսևորումները: Անկախության 20 ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես» կարգախոսը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղiաքացու լիարժեքության և ապահովության զգացողությունը: Յուրաքանչուրս պետք է մեզ լիարժեք զգանք, և չպետք է լինենք անտեսված: Դրանում պետք է օգնեն պետության բոլոր սոցիալական ինստիտուտները, հատկապես` բանակը: Ցավոք, Հայաստանում այդ մոդելը լիովին խեղաթյուրված է: z Ելնելով այդ իրականությունից, «Խոսքի իրավունք» միավորումը հորդորում է բոլոր ոչ անտարբեր մարդկանց օգնություն ցուցաբերել Նորքի հոգեբուժարանում գտնվող զինվորի հարազատներին: «Խոսքի իրավունք» միավորում

Այս խորագրի վերջին նյութերը