Hubble-ը լուսանկարել է Աղեղնավոր համաստեղության աստղային կուտակումը
Hubble աստղադիտակը, օգտագործելով ACS և WFC3 տեսախցիկները, լուսանկարել է NGC 6638 աստղային կուտակումը, որը գտնվում է Աղեղնավոր համաստեղությունում։ Այս մասին հայտնում է esahubble.org կայքը:
Նշվում է, որ տիեզերական աստղադիտակը հեղափոխություն է կատարել գնդաձև կլաստերների ուսումնասիրության ոլորտում, քանի որ ցամաքային աստղադիտակների միջոցով գրեթե անհնար է հստակ տարբերակել աստղերը գնդաձև կլաստերներում:
Երկրի մթնոլորտի հետևանքով առաջացած լղոզման պատճառով հնարավոր չէ տարբերակել մի աստղը մյուսից, սակայն Hubble-ի՝ Երկրի ցածր ուղեծրում գտնվելու շնորհիվ մեր մոլորակի մթնոլորտն այլևս խոչընդոտ չի ստեղծել: