Դանակահարություն՝ Երևանում. 59-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այնտեղ հայտնաբերում են կասկածելի տղամարդու, ու քանի որ պարեկները նկատում են, որ նա դեպքի վայրից փորձում է հեռանալ, և վերնաշապիկի վրա նկատելի արյան հետքեր են երևում, պարեկները միանգամից վնասազերծում են նրան։
Մինչ ոստիկանների ժամանումը, պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերում են կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա են արնանման հետքեր։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս.-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դանակահարողը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Վովա Գ.-ն է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։