Աշխարհ

02.08.2022 18:15


Բալիից Ավստրալիա մեկնող ուղևորը հսկայական գին է վճարել McDonald"s-ում նախաճաշի համար

Բալիից Ավստրալիա մեկնող ուղևորը հսկայական գին է վճարել McDonald"s-ում նախաճաշի համար

Բալիից Ավստրալիա մեկնող ուղևորը հասկայական գին է վճարել McDonald's-ում նախաճաշի համար:

Ուղևորը տուգանվել է 2664 ավստրալական դոլարով (1874 ԱՄՆ դոլար), երբ նրա ուղեբեռում երկու չհայտարարված McMuffins և խոզապուխտով կրուասան էր հայտնաբերվել:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ավստրալիայի իշխանությունները կենսաանվտանգության նոր կոշտ կանոններ են ներդրել Բալիում պճեղախտի բռնկման տարածումից հետո, որը պոպուլյար վայր է ավստրալացի տուրիստների համար:

Ավստրալիայի գյուղատնտեսության, ձկնաբուծության և անտառային տնտեսության դեպարտամենտը հայտնել է, որ Զինտա անունով շունը ուղևորի ուսապարկի մեջ «մի շարք չհայտարարված ռիսկային ապրանքներ» էր հայտնաբերել, այդ թվում՝ ֆասթ ֆուդ:

«Այս տուգանքը կրկնակի անգամ բարձր է դեպի Բալի ավիատոմսի արժեքից, բայց ես որևէ կարեկցանք չեմ զգում այն ​​մարդկանց նկատմամբ, ովքեր նախընտրում են չհետևել Ավստրալիայի կենսաանվտանգության խիստ միջոցառումներին»,-ասել է գյուղատնտեսության, ձկնաբուծության և անտառային տնտեսության նախարար Մյուրեյ Ուոթը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը