Աշխարհ

02.08.2022 19:15


Աշխարհի ամենաբարձր ծառին մոտենալու համար մինչև վեց ամսվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք է սպառնում

Աշխարհի ամենաբարձր ծառին մոտենալու համար մինչև վեց ամսվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք է սպառնում

Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարձր կենդանի ծառ գրանցված Հիպերիոնը պաշտոնապես փակ է այցելուների համար:

Կալիֆոռնիայի Ռեդվուդ ազգային պարկը հայտնել է, որ ցանկացած մարդու, ով կնկատվի ծառի մոտ, կարող է մինչև վեց ամսվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք սպառնալ:

Ծառը, որը գտնվում է այգու խորքում, առանց դրան տանող արահետների, շրջակա միջավայրի խիստ դեգրադացման է բախվել սուր զգացողություններ փնտրողների պատճառով, ովքեր այցելում էին այն 2006 թվականից, երբ այն հայտնաբերվեց բնասեր զույգի կողմից:

Հիպերիոնը (sequoia evergreen) 115.92 մետր բարձրություն ունի, նրա անունը ծագում է հունական դիցաբանությունից:

«Բլոգերների և կայքերի շնորհիվ այս ծառի աճող պոպուլյարությունը դրա շուրջ միջավայրի ամայացման է հանգեցրել,-ասվում է հայտարարության մեջ:-Որպես այցելու՝ դուք պետք է որոշեք՝ մասնակցում ենք այս յուրահատուկ լանդշաֆտի պահպանմանը, թե՞ դրա ոչնչացմանը»։

Էրոզիայից և ծառի հիմքի վնասվելուց բացի, կան մարդկանց հոսքի հետ կապված երկրորդական խնդիրներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը