Աշխարհ

02.08.2022 22:10


Խոսրովի արգելոցը Forbes-ի վարկածով Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշքների ցանկում է

Խոսրովի արգելոցը Forbes-ի վարկածով Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշքների ցանկում է

«Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը ներառվել են Forbes-ի՝ Կովկասի բնության հրաշքների ցանկում։

Ինչպես նշվում է հոդվածում, ողջ Կովկասյան լեռներում բացօթյա արկածների և էկոտուրիզմի հնարավորությունների պակաս չկա, որոնցից կարելի է օգտվել այս լեգենդար տարածաշրջան այցելելիս:

Հայտնի է, որ առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մոտ 1500 հին է Յելոուսթոունից։

Հոդվածի հեղինակն ասում է, որ արգելոցը հարուստ է բուսական ու կենդանական աշխարհով։

«Գորշ գայլերը, եվրասիական լուսանը և շագանակագույն արջերը շրջում են այգում, և հաջողակ այցելուները կարող են տեսնել Հայաստանում ապրող պարսկական ընձառյուծներ»,-նշվում է հրապարակմանը մեջ։

Առանձին հիշատակվում է նաև «Դիլիջան» ազգային պարկը, որն իր մեջ ներառում է ընդարձակ անտառներ, տեղական կենդանական աշխարհ և դարավոր կառույցներ հենց Հայաստանի սրտում։ Չնայած տարածաշրջանը լի է հայկական տիպիկ կաթնասուններով, թռչուններով և երկկենցաղներով, զբոսաշրջության ամենանշանավոր գրավչություններից մեկն այնուամենայնիվ տեղի բնակիչներն են: Դիլիջանում են գտնվում մի շարք պատմական կրոնական շինություններ, այդ թվում՝ Հաղարծին վանքը, ինչպես նաև Գոշավանքը՝ 800 տարի առաջ կառուցված հսկայական համալիրը:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը