Աշխարհ

02.08.2022 17:20


Ռոնալդուն վճռական է տրամադրված․ «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանա

Ռոնալդուն վճռական է տրամադրված․ «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վճռական է տրամադրված և իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկը հեռանա հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմից, հաղորդում է իսպանական AS-ը։

Ռոնալդուի ծառայություններից հրաժարվել են «Բարսելոնան», «Աթլետիկոն», «Չելսին», «Բավարիան»։ Իտալական «Նապոլիի» և պորտուգալական «Սպորտինգի» տարբերակները դեռ վերջնական չեն բացառվել։

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի 7-ին կմրցի «Բրայթոնի» հետ։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը