Աշխարհ

02.08.2022 12:10


Չինաստանը խոստացել է միջոցներ ձեռնարկել Փելոսիի՝ Թայվան այցելելու դեպքում

Չինաստանը խոստացել է միջոցներ ձեռնարկել Փելոսիի՝ Թայվան այցելելու դեպքում

Չինաստանը կանի իր ուժերի ներածին չափով ամեն ինչ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ցզյունը։

Այս կերպ նա պատասխանել է հարցին, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել Պեկինը, եթե Փելոսին այնուամենայնիվ որոշի գնալ նման քայլի։

«Պետք է սպասենք ու տեսնենք: Սակայն մենք կանենք ամեն ինչ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,-ասել է Ցզյունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը