Լրահոս

02.08.2022 22:46


17-ամյա պատանուն դանակահարել էր 31-ամյա համագյուղացին

17-ամյա պատանուն դանակահարել էր 31-ամյա համագյուղացին

Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի չթափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Օշական գյուղում քարերի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արագածոտնի մարզի և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Օշական համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 31-ամյա համագյուղացին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Օշական համայնքի 31-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և, հանցագործության գործիք դանակով հանդերձ, ներկայացվել է նախաքննական մարմնին:

Այս խորագրի վերջին նյութերը