«Հուսով ենք` Կիևը կկատարի պարտավորությունները»․ Զախարովան` Ստամբուլ մեկնած նավի մասին
Ռուսաստանը ողջունում է Ստամբուլում ձեռք բերված պարենային պայմանավորվածությունների իրագործման մեկնարկը և հուսով է, որ Կիևը կկատարի իր պարտավորությունները: Ամենշաբաթյա ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Սիերա Լեոնեի դրոշով «Ռազոնի» նավը Մոսկվայի ժամանակով 9։20-ին դուրս է եկել Օդեսայի նավահանգստից և Ստամբուլ է հասնելու օգոստոսի 2-ին։ Նավը Թուրքիա է ուղևորվել «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ տեղափոխման նախաձեռնության» շրջանակում:
«Օգոստոսի 1-ին Օդեսայի նավահանգստից դուրս է եկել առաջին նավը, որը բեռնված է եգիպտացորենով։ Այն Լիբանան է հասնելու։ Մենք հույս ունենք, որ Կիևը կկատարի սևծովյան նավահանգիստներում և Ուկրաինայի տարածքային ջրերում նավերի անվտանգության ապահովման վերաբերյալ պարտավորությունները»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ պարենային խնդրի լիարժեք լուծման համար Արևմուտքի երկրները պետք է պայմաններ ապահովեն, որպեսզի ռուսական պարարտանյութերն ու պարենամթերքը դուրս գան համաշխարհային շուկա, այսինքն՝ վերացնեն ֆինանսական ու լոգիստիկ խոչընդոտները, որոնք պայմանավորված են հակառուսական սահմանափակումներով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am