Նենսի Փելոսիի ինքնաթիռը մտել է Թայվանի օդային տարածք. Չինաստանը, ի պատասխան, օդ է բարձրացրել կործանիչները
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվում է ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին, մտել է Թայվանի օդային տարածք։ Ըստ Flightradar24 կայքի՝ Boeing C-40C-ն օդ է բարձրացել Կուալա Լումպուրից, թռել Բորնեո և Սուլավեսի կղզիների վրայով, այնուհետ թեքվել դեպի հյուսիս և շարժվել Ֆիլիպիններից արևելք։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, թրեքերը նաև ցույց է տալիս, որ ինքնաթիռը սկսել է իջնել։
Չինական հեռուստատեսության տվյալներով՝ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմաօդային ուժերի Սու-35 կործանիչները շարժվել են դեպի Թայվանի նեղուց։
Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյն ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը կղզի կխախտի «մեկ Չինաստան» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբերություններին և կհանգեցնի իրավիճակի սրման։ Նրա խոսքով՝ «չինական բանակը ձեռքերը ծալած չի հետևի սրան և անպայման կձեռնարկի բոլոր միջոցները արտաքին միջամտությունը դադարեցնելու համար»։
Բացի այդ, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել Փելոսիի Թայվան այցի համար, սակայն չի հստակեցրել դրանց բնույթը։
Իր հերթին, Սպիտակ տան խոսնակ Կարին ԺանՊիերը Պեկինին վստահեցրել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։
Թայվանի հարցը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական և քաղաքական պատճառներով նմանություններ տեղին չեն, և պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտոնապես պահպանելով «մեկ Չինաստանի սկզբունքը» և չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թայբեյի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլև պարբերաբար զենք է մատակարարում այնտեղ, նկատում է աղբյուրը։

Աղբյուրը` tert.am