Քաղաքական

03.08.2022 08:49


Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել մոլորված ադրբեջանցի զինծառայողին

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել մոլորված ադրբեջանցի զինծառայողին

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։

Այս խորագրի վերջին նյութերը