Գեղարքունիքի մարզում Nissan Qashqai-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ ապա կոտրել գազախողովակը․ կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև կոտրել գազատար խողովակները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ապա օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։