Կանայք տղամարդկանցից ավելի լավ են ինքնակառավարվող մեքենաներ վարում
Կանայք անհրաժեշտության դեպքում տղամարդկանցից ավելի արագ են արձագանքում վտանգին և ավտոմեքենան վերահսկողության տակ առնում ինքնակառավարվող մեքենա վարելիս, գրում է Independent-ը։
Նման եզրակացություններին են հանգել Նյուքասլի համալսարանի գիտնականները՝ սիմուլյատորը ղեկավարած 33 կնոջ և 43 տղամարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում:
«Կանայք հաճախ չեն գիտակցում, թե որքան լավ են վարում: Մեր արդյունքները ցույց են տվել, որ նրանք այս հարցում մի փոքր ավելի լավն են, քան տղամարդիկ։ Նրանց արձագանքներն ավելի արագ են, իսկ ղեկի կառավարումն ավելի կայուն է»,-ասել է խելացի տրանսպորտային համակարգերի փորձագետ Շուո Լին:
Կանայք մեքենայի կառավարումը վերականգնել են միջինը 2.45 վայրկյանում, իսկ տղամարդիկ՝ 2.63 վայրկյանում։
Կանանցից ճանապարհին կայանված ավտոմեքենան նկատելու և գիծը փոխելու համար պահանջվել է 13.52 վայրկյան, իսկ տղամարդկանցից՝ 13.76 վայրկյան։
Հետազոտության արդյունքները կօգնեն ադապտացնել ավտոմեքենաները և՛ կանանց, և՛ տղամարդկանց հարմարությանը։

Աղբյուրը՝ news.am