Աշխարհ

03.08.2022 19:15


Ճապոնիայում օդափոխիչով կոստյումներ են մշակել կատուների և շների համար

Ճապոնիայում օդափոխիչով կոստյումներ են մշակել կատուների և շների համար

Ճապոնիայում կատուների ու շների համար ցանցով կոստյումներ են ստեղծել՝ ներկառուցված մարտկոցով աշխատող օդափոխիչով: Հովացման կոմպլեկտը կշռում է մոտ 80 գրամ և պաշտպանում է կենդանիներին ջերմային հարվածներից, գրում է Reuters-ը։

Կոստյումը մշակել է հղիների հագուստի ապրանքանիշի նախագահ Ռեյ Ուդզավան։ Նա նկատել է, թե որքան դժվար է իր չիխուախուան զբոսնում կիզիչ արևի տակ:

Հովացման կոմպլեկտը դուր է եկել նաև մյուս ընտանի կենդանիների տերերին։ Ուդզավան արդեն հարյուրից ավելի պատվեր է ստացել դրանց արտադրության համար: Շարքում կա հինգ չափս, մեկ կոստյումը 9.9 հազար իեն արժե։

Տոկիոյում այս տարի գրանցվել է բարձր ջերմաստիճանների ամենաերկար շրջանը: Ճապոնիայի մայրաքաղաքում ինը օր անընդմեջ ջերմաստիճանը 35°C-ից չէր իջնում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը