Միջուկային տերությունների բախման սցենարները՝ հղի աղետալի հետևանքներով, վերադարձել են օրակարգ. ՌԴ ԱԳՆ
Արևմտյան երկրների հետ համագործակցության դարաշրջանը «անդառնալիորեն ավարտվել է», ասվում է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը։
Ինչպես նշում է kommersant.ru-ը, նա ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինությունների վերահսկման մեխանիզմները ոչնչացնելու համար։ Դիվանագետը կարծում է, որ դրա պատճառով ռազմական ծրագրավորողների օրակարգ են վերադարձել միջուկային տերությունների բախման սցենարները։
«Հասկանալի է, որ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրների հետ հարաբերություններում վերադարձ չի լինի մինչև փետրվարի 24-ը (Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկի օրը) եղած իրավիճակին»,-ասվում է հոդվածում։
Նա պնդում է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են սպառազինությունների վերահսկման և ռազմավարական կայունության պահպանման մեխանիզմները։
«Դոկտրինալ մակարդակում ամերիկացիները իջեցրել են միջուկային զենքի կիրառման շեմը։ Այս և այլ անհանգստացնող պահերը կրկին ռազմական պլանավորողների օրակարգ են վերադարձնում միջուկային տերությունների բախման ամենավտանգավոր սցենարները՝ հղի աղետալի հետևանքներով»,-գրում է Ալեքսեյ Դրոբինինը։
Ռուսաստանի և արևմտյան երկրների հարաբերությունները սրվել են Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին։ ՌԴ ԱԳՆ-ն վստահեցրել է, որ Ռուսաստանը միջուկային զենք չի օգտագործի Ուկրաինայում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ միջուկային վտանգը հասել է «սառը պատերազմի» ժամանակվա մակարդակին։ Օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր համակարգի քննարկման պատրաստակամության մասին։

Աղբյուրը՝ tert.am